Ինչու է մոտենում ձմեռը

Այս ցուրտ եղանակին, երբ ամեն ինչ պատվում է ցրտով ու ցուրտ ներշնչում, ամեն ինչ օտար ու վանող է դառնում։ Նույնիսկ աշնան գունագեղ տերևներն ու իմ այդքան սիրելի անձրևը այս տարի պատվել են ցրտով, օդը կարծես սառույցով համեմված լինի, ծակող ու մինչև ոսկորներդ հասնող սառույցով։ Այդ ցուրտը մտնում է մարմինդ, հոգիդ ու այլևս դուրս չի գալիս, էլ չեն փրկում ոչ անթիվ խմված թեյի բաժակները, ոչ վերմակն ու սիրած փափուկ խաղալիքը։

Երեկոյան տուն էի գալիս, երբ օդից ձյան հոտ եկավ, հա , մի զարմացեք, ձյունն ինձ համար հոտ ունի։ Այն հագեցած է մառախուղի ծառնությամբ, ծխի ու ծանրության անհասկանալի միաձուլմամբ, որը այնքան ծանր է թվում, որ թոքերդ ցավում են այն շնչելուց։ Իսկ ինձ համար կյանքումս առաջին անգամ այն համեմված էր հիշողություններով։ Վաղուց նրանք ինձ չէին այցելել, հիշողություններ ուրախ ժպիտների, ցրտից կարմրած ձեռքերի ու այտերի,  ցրտի զգացողության բացակայության, երջանկության ու անորոշության…. հիշողություններ Ամանորի նախօրեին պահված երազանքի ու առաջին ձյան, անմոռանալի հեքիաթի ու երազանքների իրականացման… կյանքում առաջին տաք ու արևով հագեցած ձմռան…. Իսկ հիմա այդ հիշողությունները ջերմ ու միաժամանակ ավելի սառեցնող էին։ Читать далее