Երբ սովորում ենք կորցնել

Կյանքը ձեռքբերումների ու կորուստների շարք է, որը ժամանակի ընթացքում այնքան սովորական է դառնում, որ սկսում ես շատ հանգիստ վերաբերվել այդ հիմար օրինաչափությանն ու դադարում ես պայքարել։ Ասում են դա սխալ է… Միգուցե…

Երբ հետ եմ նայում կյանքիս, զգում եմ, որ քարացել եմ, կորցրել եմ ինչ որ կարևոր արժեքներ ու ապրում  եմ անտարբերության դիմակի տակ։ Մարդկանց, կյանքին, հարաբերություններին ու ամեն տեսակ իրադարձություններին  նայում եմ իմիջայլոց, ամեն ինչ այս կյանքում անցողիկ է դարձել ինձ համար, անվերջ շարժում առաջ, առաջ, իսկ դեպի ո՞ւր… Բա չիմանայի՞։ Ուղղակի ապրում եմ էլի, ձգտելով հասնել ավելիին, քան ունեմ, իսկ ունեցածիս վերբերվելով որպես մի խաղի, որը հետո կորելու է։ Որքան ցավալի է սա… Ի՞նչ է մնում։ Եթե սթափ նայենք, միայն դատարկություն։

Առաջ այդպես չէր Читать далее

Հեռանում ես…

ԵՍ ատում եմ…այս լռությունը սենյակի ու մտքերի դատարկությունը,

Ես խաղում եմ… երջանկությունը իմ կյանքի ու ժպիտի անհոգությունը,

Դու վանում ես… բոլոր ասված-չասված քո խոսքերով դու ինձ վանում ես

Ու ինձ գցում ես անդունդը իմ սեփական մտքերի ու իղձերի…

հենց այս պահին աչքիս առաջ ես տեսնում եմ՝

Արնաշաղախ քո աչքերի ու կամակոր համառության այդ վարկյանը։

Հանձնվում եմ… դու որոշել ես, մեր ապագան արդեն վճռել ես…

Լուռ արտասվում եմ, իսկ դու զղջում ես…

Ինձ ցավեցնում ես, բայց ես իջնում կրկին ժպտում եմ,

ԵՍ հեռանում եմ….. ինձ հետ ոչինչ չտանելով…

Դու ինձ կորցնում ես…

 

Էլ չեմ կարող այսպես

Էլ չեմ կարող լռել, ներրիր։

Էլ չեմ կարող այսպես, Փակի՜ր…

Փակիր բոլոր դռներն, այրի՜ր…

Այրիր մեր նկարներն ու նամակները,

Եվ իմ գլխում հանգրվանած բոլոր հուշերը, այրի՜ր…

Չի մնացել ոչինչ, ոչինչ,

Ո՛չ սեր կա իմ սրտում, ո՛չ ճիչ,

Եվ չեմ խղճում ոչինչ ու ոչ մեկին, Читать далее

Փակել, այրել ու մոռացել էր

Փակել էր… հոգու դռները նա փակել էր

Ու կողպել էր… բոլոր հուշերն ու հեքիաթները նա կողպել էր,

Վանել էր… բոլոր մտքերը, երազները նա վանել էլ,

Ու կամուրջները նա այրել էլ, քանզի կորցրել էլ  …

Կրկին սխալվել էր, կրկին խաբվել էր,

Ամբողջ գիշեր զուր արտասվել էր…

Նա նվիրվել էր, նա սիրել էր,

Հիասթափվել էր…

Նորից կանգնել Читать далее

Եւ ոչ մի ԴՈՒ

Նորից գրել եմ ուզում… Մեղավոր անմեղ … կեղծ ու շիտակ… Աստված իմ, ես երբեք չեմ մտածել, որ կարելի է այսքան ներողամիտ լինել, եվ այսքան եսասեր…

Ախր ինչպե՞ս, ինչպե՞ս կարելի է այդքան հեշտ ջնջել, քանդ ու քարափ անել այդքան անխղճորեն… Այդքան սառնասրտորեն… չեմ դիմանում, Աստված իմ, չեմ ուզում հավատալ, ուզում եմ փախչել, ուզում եմ գոռալ «ինչպե՞ս, ախր ինչպե՞ս…. »

Այդքան դաժան, այդքան եսասեր… իսկ ես… այդքան ներողամիտ… ախր չէ որ ներել եմ արդեն առանց ներողության ախր ինչի պիտի հասկանամ ախր Читать далее