Սիրտն է ամենացավոտ տեղը

20 ժամ տևող վազք, մի քիչ քնել, հետո նորից ծրագրերի վերհիշում ու վազք դեպի կանգառ։ Աստիճանաբար առաջաանում է այն զգացողությունը, որ եթե գոնե մեկ պահ կանգ առնես, աշխարհը փուլ կգա գլխիդ, իսկ կյաքը կդադարի։ Անվերջ նպատակներ, գիտելիքների կատարելագործում ու ջնքեր, խոր հիասթափություններ ու նոր հույսեր, հպարտություն հաջողվածի համար, սխալների վերլուծություն… և այսպես դեպի անվերջություն։

Շատ սիրելով կյանքն ու փորձելով նրանից ստանալ առավելագույնը ՝ժամանակ ես գտնում շփվել ընկերներիդ հետ, փողոցով քայլելիս ժպիտով նայում ես երկնքին ու ծառերին, զարմանում մարդկանց մռայլ դեմքերից, ուզում ես գտնել նոր ուժ ու նոր լույս հասնելու հաջորդ նպատակիդ։ Հենց այս փոքրիկ հաջողություններն ու դրանցից առաջացող գոհունակության զագցողությունը, օրվա ընթացքում թեկուզ մեկ փոքրիկ գիտելիքի ձեռք բերվածության ուրախությունը, միախառնվելով թմրեցնող հոգնածությանն ու վաղվա ծրագրերին երեկոյան առաջացնում են երջանկության  պատրանք, որն աստիճանաբար խաղաղվում է՝ վերածվելով դատարկության։

Այն դատարկության, որն իրականում տիրում է քո կյանքում ու հոգում, որը շրջապատում, իր գիրկն է քեզ առնում, իսկ դու այնքան զբաղված ես, որ նույնիսկ չես էլ հասցնում նկատել դա, դատարկություն, որը քեզ անտարբեր է դարձնում շրջապատի մարդկանց, նրանց զգացմունքների ու կյանքի գույների նկատմամբ։ Դու զգում ես սեփական փաքրությունդ ու անպետկությունը աշխարհին ու մարդկանց։ Ծագում է միտք «Իսկ ո՞ւմ են պետք իմ հաղթանակները, եթե չկա գոնե մեկը, ով սպասի իմ զանգին կամ պարզապես զանգի ասելու որ սիրում է ինձ»։ Ու դու գիտակցում ես, թե որքան ես կարոտել համացանցում կարդացված «եկա՞ր արևս» արտահայտությանն ու այն ջերմությանը, որ համակարգչի էկրանից թափանցում էր հոգիդ, դանդաղ հոսում էր երկաներով՝ ստիպելով փշաքաղվել, հասնում սրտիդ ու մթագնում ուղեղդ։

Դու հասկանում ես, որ սիրտն է ամենացավոտ տեղը, որն էլ ստիպում է աչքերին թրջվել։

Իրավունք չունենք չհիշել

Այսօր տոնական ու հաղթական  տրամադրությունս մի պահ մռայլվեց, եղբորս աղջկա հարցից։ Արթնանալով՝ նա եկավ ինձ մոտ ու հարցրեց. «Այսօր ռուսները գերմանացիներին հաղթե՞լ են»։ «Ախր ինչու՞ միայն ռուսները։ Մենք բոլորս ենք հաղթել»։ Խռովմունքով պատասխանեցի ես, և պետք էր տեսնել նրա զարմանքը ՄԵ՞՞՞՞ՆՔ։

Արդյոք սրա՞ համար էին մեր պապերը արյուն թափում ու ինքնազոհաբար պայքարում, որ մենք դեռ մի դար չանցած մոռանանք նրանց հերոսագործությունը։ Իրավունք ո՞ւնի արդյոք այս պետությունը այսպես աղավաղել մեր պատմությունը, մեր, քանի որ մենք էլ մասն էին այդ մեծ ու հզոր սովետական պետության, և դա մեր բոլորի հաղթանակն էր, ուր չէր դրվում ազգային խտրականություն։ Հայամոլության տենդի մեջ ընկած այս երկիրը այն աստիճանին է հասել, որ դպրոցում սովորող երեխան կարծում է, թե ԽՍՀՄ-ը դա Ռուսաստանն է, իսկ հաղթանակն էլ՝ ռուսներինը։ Գիտակցելով այս դառը ճշմարտությունը՝ ուզում ես գոչել ԿԱՆԳ ԱՌԵ՜Ք, դուք կործանու՛մ եք ձեր իսկ պատոմությունը, ոչնչացնում ձեր իսկ ժողովրդի վեհությունն ու կատարած հերոսագործությունը։ Ակամայից ուզում ես հարցնել, թե ո՞ւր են նայում ուսուցիչները, մի՞թե մոռացել են, որ նրանց գերագույն նպատակը, ոչ թե գրել կամ կադալ սովսորեցնելն է, այլ սերունդ կրթելը, նրա մեջ իր ազգային ուժն ու վեհության գիտակցումը սերմանելը։ Ես հրաժարվում եմ ընդունել, որ կորել է այդ ամենը, որ ուսուցիչն աշխատում է զուտ աշխատավարձի համար և չի գիտակցում իր կարևորությունը։ Ես  հրաժարվում եմ։

Չի կարելի մոռնալ այն հերոսությւնը, որ կատարվել է, այն արյունը, որ թափվել է ու այն սեփական ուժի գիտակցումը, որ ծնվել է, այդ հաղթանակի շնորհիվ։

4 մարշալ, մոտ 60 գեներալներ, 107  Խորհրդային Միության հերոս, «Փառքի» շքանշանի երեք աստիճանների ասպետի կոչմանն արժանացած 27 հայազգի քաջորդիներ։ Պատերազմին մասնակցած տասնյակ հազարավոր հայեր։ Մենք իրավունք չունենք չհիշել ու չհպարտանալ նրանցով։