Թափառական հոգիս

Իմ աշխարհը, ոչ մեկի հետ չկիսված, հարազատների հետ երբեմն հատվող, բայց չբացվող ու չհասկացվող իմ  աշխարհը… Երբ փախնելով երկրային կյանքի խնդիրներից ու անլուծելի դարձած խոչընդոտներից՝ փորձում եմ գտնել իմ աշխարհը, որը կարծես սկսվում և ավարտվում է համակարգչի էկրանով, իսկ ավելի ճիշտ, սկսվում ու չի ավարտվում, քանի որ մտնում է այդ էկրանի մեջ ու մոլորվում, խճճվում, հասնում անիմաստ մի կետի ու գիտակցության, որ դա իրական չէ, միաժամանակ իրական չէ նաև կյանքը, չի գտնում ոչ խպնդիրների լուծում, ոչ սփոփանք, ոճ էլ հասկացող մի ձայն։ Իսկ ո՞րն է իրականությունը ու այդ երկու աշխարհների հատման գիծը, որտեղ ես ապրում եմ։ Ո՞րն է իմ տեղն այս աշխարհում, կամ էլ այն տարածքը, որտեղ բնակվում, ուրախանում ու տխրում է իմ հոգին ու իրեն տանը զգում։ Ո՛չ մի տեղ։ Չկա կյանք, չկա իրկանություն, չկա այն վայրը, որը  իմն է՝ երջանիկ կամ անհոգ։ Իսկ կա՞մ արդյոք ես, և եթե նունիսկ կամ, ո՞վ եմ, կամ ի՞նչ եմ անում։

Կան մտքերը, խնդրներից փախչելու կամ դրանք հաղթահարելու ցանկությունը, սակայն երբ սկսում եմ մտածել այդ մասին գիտակցում եմ, որ ոչինչ այս կյանքում ճակատագրական կամ հավերժ չէ, ամեն ինչ անցնում, գնում է, պատահում շատերի հետ ու որևէ լուծում ստանում, ժամանակի ընթացքում կորցնում իր արժքեքն ու փարինվում նորով։ Այստեղ առաջանում է հարց, իսկ ի՞նչն է հավերժ կամ բոխտորոշիչ, ե՞րբ կգա այն պահը, որ հասկանաս, որ շատ կարևոր մի բան է կատարվել, կամ տեսնես պայծառ լույսն ու երջանիկ սլանաս նրա ուղղությամբ, երբ հասկանաս որ ունես քո աշխարհն ու այն ՔՈՆՆ է։ Չկա…

Սիրտն է ամենացավոտ տեղը

20 ժամ տևող վազք, մի քիչ քնել, հետո նորից ծրագրերի վերհիշում ու վազք դեպի կանգառ։ Աստիճանաբար առաջաանում է այն զգացողությունը, որ եթե գոնե մեկ պահ կանգ առնես, աշխարհը փուլ կգա գլխիդ, իսկ կյաքը կդադարի։ Անվերջ նպատակներ, գիտելիքների կատարելագործում ու ջնքեր, խոր հիասթափություններ ու նոր հույսեր, հպարտություն հաջողվածի համար, սխալների վերլուծություն… և այսպես դեպի անվերջություն։

Շատ սիրելով կյանքն ու փորձելով նրանից ստանալ առավելագույնը ՝ժամանակ ես գտնում շփվել ընկերներիդ հետ, փողոցով քայլելիս ժպիտով նայում ես երկնքին ու ծառերին, զարմանում մարդկանց մռայլ դեմքերից, ուզում ես գտնել նոր ուժ ու նոր լույս հասնելու հաջորդ նպատակիդ։ Հենց այս փոքրիկ հաջողություններն ու դրանցից առաջացող գոհունակության զագցողությունը, օրվա ընթացքում թեկուզ մեկ փոքրիկ գիտելիքի ձեռք բերվածության ուրախությունը, միախառնվելով թմրեցնող հոգնածությանն ու վաղվա ծրագրերին երեկոյան առաջացնում են երջանկության  պատրանք, որն աստիճանաբար խաղաղվում է՝ վերածվելով դատարկության։

Այն դատարկության, որն իրականում տիրում է քո կյանքում ու հոգում, որը շրջապատում, իր գիրկն է քեզ առնում, իսկ դու այնքան զբաղված ես, որ նույնիսկ չես էլ հասցնում նկատել դա, դատարկություն, որը քեզ անտարբեր է դարձնում շրջապատի մարդկանց, նրանց զգացմունքների ու կյանքի գույների նկատմամբ։ Դու զգում ես սեփական փաքրությունդ ու անպետկությունը աշխարհին ու մարդկանց։ Ծագում է միտք «Իսկ ո՞ւմ են պետք իմ հաղթանակները, եթե չկա գոնե մեկը, ով սպասի իմ զանգին կամ պարզապես զանգի ասելու որ սիրում է ինձ»։ Ու դու գիտակցում ես, թե որքան ես կարոտել համացանցում կարդացված «եկա՞ր արևս» արտահայտությանն ու այն ջերմությանը, որ համակարգչի էկրանից թափանցում էր հոգիդ, դանդաղ հոսում էր երկաներով՝ ստիպելով փշաքաղվել, հասնում սրտիդ ու մթագնում ուղեղդ։

Դու հասկանում ես, որ սիրտն է ամենացավոտ տեղը, որն էլ ստիպում է աչքերին թրջվել։