Սերը հաղթեց….

Այսօր յուրահատուկ օր է։ Չնայած այդ յուրահատկությունը պայմանավորված չէ իմ կյանքում որևէ փոփոխությամբ կամ աներևեկայելի մի իրադարձությամբ, բայց այսօր մեծ հաղթանակի, սիրո հաղթանակի օրն է։

Միշտ եղել են կյանքում զույգեր, որոնք ինձ համար պարզապես զույգ են եղել և ոչ ավելին։ Իսկ եղել են այնպիսինները, որոնց հենց առաջին հայացքից յուրահատուկ սիրով եմ վերաբերվել, քանի որ, ինքս չգիտեմ ինչու, նրանք ինձ համար աշխարհում իսկական սիրո, երջանկության խորհրդանիշ են ծառայել։ Եթե անկեղծ ասեմ, այդպիսի զույգերը կյանքումս երեքն են եղել։ Գաղտնիքը նրանց հարաբերությունների յուրահատկությունն է՝ սիրո քնքշության ու ընկերական աջակցության համադրմամբ, միմյանցով հպարտանալու ու միմյանց օգնելու, պարզապես գեղեցիկ լինելու կամ գերբնական էներգետիկ դաշտի առկայությամբ, որը բացատրել այնքան էլ հեշտ չէ։

Առաջին նման զույգին իսկզբանե լավ չէի ճանաչում, բայց միշտ թեկուզ դրսում նրանց տեսնելիս ակամայից ժպտում էի, հետո նրանք դարձան իմ լավ ընկերները, և որ ամենազարմանալին է, կյանքի բերումով, ինքս էլ չկռահելով, ներկա գտնվեցի նրանց նշանադրության արարողությանը։

Մյուս զույգը ինձ շատ հարազատ մարդկանցից է կազմված, որոնք շատ երկար ու բարդ ուղի են անցել միասին, քիչ չեն եղել տառապանքներն ու արցունքները, որոնց համար իմ սիրտն էլ է ցավացել, բայց միշտ հոգուս խորքում ինչպես և շատերը համոզված եմ եղել, որ սերը հաղթելու է, ու նրանք միասին են լինելու։ Եթե ոչ նրանք, ապա էլ ո՞վ։ Միայն սերը չէր, որ յուրահատուկ էր նրանց մոտ, յուրահատուկ էր ներդաշնակությունը, փոխլրացումը, միմյանց հասկանալն ու նույն կյանքով ապրելը։ Միասին ու միանման խենթ լինելը…. Եվ ի վերջո, սերը հաղթեց ու այսօր նրանք նշանվեցին…. Ինձ համար սա պարզապես նշանդրեք չէ, սա ապացույցն է նրա, որ սեր ԿԱ… որ սերն ամենազոր է… որ միությունները ստեղծվում են երկնքում, և որքան էլ շեղվենք ճիշտ ուղուց, հրեշտակները մեզ հետ են բերելու… Այն ինչ որոշված է, չես փոխի…

Այսօր միավորվեցին երկու մարդ-լույս, որոնք միշտ բոլորին ժպիտներ ու լավ տրամադրություն, դրական լիցքեր ու խենթություն են շնորհում… Նրանց ընկերներից յուրաքանչյուրը, համոզված եմ, ամեն օր շնորհակալություն է հայտնում կյանքին նման մարդկանց շնորհելու համար…

Վիկա ու Արսեն, դուք հրաշք եք… Դուք արժանի եք աշխարհի ամենամեծ երջանկությանը, քանի որ հաղթել եք, հաղթել եք ձեր սիրո հետ միասին ու հավերժ պահելու եք ձեր սրտերում այդ սերը… Ձեր այսօրվա երջանկությունը տասնյակ մարդկանց սրտեր ուրախությամբ կլցնի, տասնյակ ժպիտներ կծնվեն՝ ստանալով ձեր երջանկության լուրը… ԱՆՉԱՓ ԵՐՋԱՆԻԿ ԵՂԵՔ ՈՒ ՇՈՂԱՑԵՔ, քանի որ մեզ շատ պետք են ձեր արևի շողերը…. ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ…

Հ.Գ. Երրորդ զույգիս չեմ մոռացել, ուղղակի դեռ սպասում եմ նրանց նշանադրության պայծառ լուրին։ Իսկ դրանում վայրկյան անգամ չեմ կասկածում, նենց որ 😉