Անդունդի եզրին կամ նոր բարձունքի առաջ

Լինում կյանքում պահեր, երբ ամեն ինչ շատ լավ ու շատ վատ է միաժամանակ… Երբ խճճվում ես, կորցնում իրականության զգացողությունն ու ինքդ քեզ… Դադարում ես հասկանալ քո ցանկություններն ու որոշումների պատճառները… Ծրագրերիդ կեսը չես իրականացնում, իսկ կեսն էլ ճանապարհին անիմաստ են դառնում…

Եվ այդ վիճակը մոմոլրություն է կոչվում, ոչ երբեք հոգնածություն, ինչպես սովորել ենք այն որակել… Դա հոգնածություն չէ, կամ էլ հոգնածություն է, բայց հոգևոր։ Հոգնածություն, որի պատճառներն անհայտ են, կամ էլ հայտնի, բայց ոչ ցանկալի…

Եվ գալիս են կյանքում փուլեր, երբ դադարում ես կարոտել, կամ էլ կարոտում ես նրանց, ում կարիքը երբևէ չես զգացել… Երբ հարազատ մարդիկ ու ընկերներդ դադարում են լինել օրվադ անբաժան մասը… Երբ ժամանակը դառնում է անեզր, անսկիզբ ու անվերջ… Երբ չես հասկանում, թե ինչ ես ուզում անել, կամ որտեղ ես ուզում լինել… Իսկ ուզո՞ւմ ես, արդյոք, որևէ բան…

Այդ վիճակը նման է անդունդի եզրին կանգնած մարդու զգացողություններին, որը չափից շատ բան ունի կորցնելու, բայց դադարել է զգալ դրանց արժեքը։ Երևի հենց այդպիսին է լինում զգացողությունը նոր բարձունքների նվաճումից առաջ, երբ դադարում ես գնահատել անցյալդ ու առավել ևս չես հավատում ապագայիդ… Ներկան էլ մի պահ կանգ է առնում… Ուզում ես հրաժարվել ստանձնածդ բոլոր պարտավորություններից ու վերանալ, կորել միայն քեզ հայտնի մի վայրում, ուր նույնիսկ քո սեփական մտքերը քեզ չեն գտնի… Իսկ երազանքները մի քիչ ավելի իրական կթվան…

Աշնանային խենթ մտքեր

Լինում են պահեր, որ մտքերդ այնքան շատ են չես իմանում ինչ անես, մնումա ուղղակի գրես, գրես որ մոռանաս, հանգստանաս.. չգիտեմ, թե ինչ խենթ հոգեվիճակա

Սկսեմ նրանից, որ այսօր հենց այսօր Երևան եկավ իմ սիրած աշունը։ Ախր շատ եմ է  սիրում, այնքան սիրունա, այնքան հարազատ, որ նայում եմ շուրջս ու ակամայից ժպտում։ Գույներ, շատ ու տարբեր պայծառ գույներ, հաճելի թեթև ցրտոտ քամի,  մի քիչ անձրև, մռայլ երկինք։ Այդ ամենից հաճելի քունդ մի քիչ տանումա, հատկապես երբ դասի կամ աշխատանքի ես, ուզում ես նստած լինես ապակեպատ մի սրճարանում, տաք թեյ խմես ու նայես անցորդներին։ Հետո դուրս ես գալիս փողոց,
շնչում այս թարմ ու սառնոտ օդն ու մի տեսակ կախարադական զգացողությունա լրցվում հոգիդ ։ Բայց շատ եմ տխրում, երբ շուրջս մռայլ դեմքեր եմ տեսնում, որոնք դժգոհ են անձրևից, մռայլ երկնքից ու իրանց դեմքերով ավելի են մռայլեցնում Читать далее

Գրողը տանի

-Հա, մեկ-մեկ նենց եմ ուզում ասեմ, ավելի ճիշտ գոռամ «Գրո՜ղը տանի»…ու թող տանի էլի։ Թող տանի այս անիմաստ դատարկությունը, լռությունը, կեղծավորութունն ու իրական մենակությունը։

-Դե արի ու մի ասա, այ անշնորհակալ մարդ արարած, դու տե՞ղ ունես բողոքելու, թե՞ մյուսները պիտի քեզ նախանձեն ու նախանձից, սեփական թույնից պայթեն։ Ապրում ես այն կյանքով, որի մասին երազում ես, ինքդ քո կյանքը կերտում ես, այն էլ, ինչ ուզում ես, շուտով ունենում։ Ու էլի բողոքում ես։

-Հա բա ի՞նչ անեմ, որ չբողոքեմ, ուր հասնում եմ, էլի առաջ եմ ուզում գնամ, միշտ տեսնում եմ, որ այնտեղ՝ առջևում ավելի լավ տեղ կա, ու ես պիտի հենց այնտեղ լինեմ։ Ու մեկ էլ հանկարծ այդ ճանապարհին կանգնում, մոլորվում եմ։ Ե՞ս եմ գնում, թե՞ մեկի հետևից եմ գնում, ում հետևից վաղուց արդեն պիտի չգնամ։ Չէ՛, ախր մեկի հետևից չէ, իմ երազանքի հետևից եմ գնում։ Բայց ի՞մ երազանք է դա։

-Բա ի՞նչ ես ուզում։

-Մենակ եմ գնում, միշտ մենակ։

-Մենա՞կ։

Читать далее