Ամեն ինչ կանեմ քեզ համար

Երթուղային բարձրացավ սպորտային, շատ սպարտային հագուստով մի կին որդու հետ։ Նրա սպորտային հագուստն ու հայացքը անմիջապես գրավեցին ուշադրությունս ու ինքս էլ չգիտեմ ինչու մի համակրանք արթնացրին։ Յուրահատուկ ուժ կար նրա հայացքի մեջ, միաժամանակ ինչ-որ ցավ։ Նման հայացք ունենում են այն մարդիկ, որոնք կյանքի ամենածանր պահերին որոշում են, որ պիտի ուժեղ լինեն ու սկսում են պայքարել։

Նստեցին հետևի նստարանին, չէի տեսնում, բայց հստակ լսում էի նրանց շատ հազվադեօ բառերը։ Տղան տխուր էր, բայց ոչ նեղացած։ Ձեռքին մի տոպրակ կար։ Մայրը հարցրեց.

—         Մեջը քանի հատ էր։

—         Չորս։ Լավա, հերիքա։

—         Դե շատ լավա, հետո էլի կառնենք։

Մի պահ լռեց։ -Ես քո համար ամեն ինչ կանեմ… չմտածես։

Այդ խոսքերը ցնցեցին ինձ, այնքան ուժ կար դրանց մեջ, սեր, ջերմություն, և միաժամանակ ցավ։ Սա այն խոսքերն են և ասված էին դրանք այն ձայնով, որ յուրաքանչյուր մարդ երազում է կյանքում լսել։ Читать далее

Ցուրտ էր

Ցուրտ էր, շատ ցուրտ…. թե այս անձրևն ինչու որոշեց գալ և այսքան ցուրտ բերել իր հետ։ Է, էլի մտքով չէր անցել անձրևանոց վերցներ, բայց չէր նեղվում անձրևից, նույնիսկ հաճելի էին թվում անձրևի փոքրիկ կաթիլները, եթե միայն այդքան ցուրտ չլիներ։ Ախր շատ էր է ցուրտ, ոսկորներով զգում էր ցուրտը, ապարդույն փորձում էր ծածկել վերնաշապիկի օձիքը, միևնույն է, մրսում էր։ Մի տեսակ տարօրինակ ծակում էր սառը օդը, նունիսկ մտքերն էր սառեցնում, թողնում օդում կախված։ Բայց չէր տխրում, ոչ էլ ուրախանում էր, մի տեսակ այստեղ չէր, ոնց որ ինքը չէր մրսում, այլ կողքից նայում էր մրսող այդ աղջկան ու զգում այն, ինչ այդ աղջիկ էր զգում, բայց նրան ոչ կարեկցում, ոչ էլ խղճում էր։ Նենց տարօրինակ էր այդ ցուրտը, որ նույնիսկ հագին էր մրսում։ Չէ, նունսիկ չէ, իսկապես հոգին էր մրսում, իսկ ինքը ժպտում էր, ուղղակի ժպտում։ Գլխում ինչ-որ մտքեր էին, հաշվարկներ, օրվա ծրագրեր, կիսատ մնացած գործեր, չկատարված զանգեր, առօրյա խառնաշփոթ։ Նա ինչ-որ այլ տեղ էր, իր մտքերոի աշխարհում, չկար ոչ լավ, ոչ վատ, ոչ ճիշտ, ոչ սխալ։ Մենակ մի բան էր զգում, որ շատ է փոխվել, շատ, չափից դուրս օտարվել էր մարդկանցից, կյանքից, ժտում, ծիծաղում, բայց ինքն իրեն չէր սիրում, իր ուզածը չէր, ուրիշ էր, չկողմնոորշված ու չհասկացված։ «Է, ախր այսպես չի կարելի, մի բան այնպես չի, մի բան սխալ եմ անում, շատ սխալ»։ Պատճառը մեկն էր, հոգին սկսել էր մրսել, սառել ու քարացել էր։

Գրողը տանի

-Հա, մեկ-մեկ նենց եմ ուզում ասեմ, ավելի ճիշտ գոռամ «Գրո՜ղը տանի»…ու թող տանի էլի։ Թող տանի այս անիմաստ դատարկությունը, լռությունը, կեղծավորութունն ու իրական մենակությունը։

-Դե արի ու մի ասա, այ անշնորհակալ մարդ արարած, դու տե՞ղ ունես բողոքելու, թե՞ մյուսները պիտի քեզ նախանձեն ու նախանձից, սեփական թույնից պայթեն։ Ապրում ես այն կյանքով, որի մասին երազում ես, ինքդ քո կյանքը կերտում ես, այն էլ, ինչ ուզում ես, շուտով ունենում։ Ու էլի բողոքում ես։

-Հա բա ի՞նչ անեմ, որ չբողոքեմ, ուր հասնում եմ, էլի առաջ եմ ուզում գնամ, միշտ տեսնում եմ, որ այնտեղ՝ առջևում ավելի լավ տեղ կա, ու ես պիտի հենց այնտեղ լինեմ։ Ու մեկ էլ հանկարծ այդ ճանապարհին կանգնում, մոլորվում եմ։ Ե՞ս եմ գնում, թե՞ մեկի հետևից եմ գնում, ում հետևից վաղուց արդեն պիտի չգնամ։ Չէ՛, ախր մեկի հետևից չէ, իմ երազանքի հետևից եմ գնում։ Բայց ի՞մ երազանք է դա։

-Բա ի՞նչ ես ուզում։

-Մենակ եմ գնում, միշտ մենակ։

-Մենա՞կ։

Читать далее