Դառնում եմ 21 տարեկան

Քիչ չեմ ապրել՝ քսան տարի… և ահա մի օրից կմտնեմ երրորդ տասնամյակ, երևի թե կյանքիս ամենաբեղումնալի և հետաքրքիր տասնամյակը։ Մեծ են սպասումներս, շատ մեծ։ Այսօր արդեն քիչ չեն նվաճումներս՝ սիրելի աշխատանք, ամուր գիտելիքներ, լավագույն ընկերներ… Բայց դեռ այնքան բարձունքներ ունեմ նվաճելու, այնքան շատ բան ունեմ սովորելու, այնքան հետաքրքիր մարդկանց եմ հանդիպելու, ինչքան եմ ուրախանալու ու տխրելու։ Իսկ որ ամենակարևորն է, ինչ ուժգին եմ դեռ սիրելու։ Հենց այսպիսի հույսերով էլ դիմավորում եմ կյանքիս երրորդ տասնամյակը։
Չնայած, եթե անկեղծ լինեմ, վերջին տասնամյակից էլ դժգոհ չեմ։ Այն, ինչ այսօր ունեմ և ուր գնում եմ, այդ ամենը հասկացել, սովորել ու որոշել եմ վերջին տաս տարվա ընթացքում։ Հենց այդ ընթացքում եմ դառել այնպիսին, ինչպիսին կամ։ Չնայած մինչև կյնաքիս վերջին տասնամյակին հասնելը դեռ երևի շատ կփոխվեմ։
Ուզում եմ կյանքին Читать далее